Երևան
23 / Հունվար / 2020

Սա լուրջ ճգնաժամ է, որն Իրաքին, տարածաշրջանին եւ աշխարհին սպառնում է կործանարար, համընդգրկուն պատերազմով

Իրաքն ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ հարգել իրաքյան պետությունը: Տարածաշրջանում ճգնաժամը կարող է շրջվել կործանարար պատերազմով, նշված է չորեքշաբթի Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի մամուլի ծառայության Twitter-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք բոլորին կոչ ենք արել եւ կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, պահպանել միջազգային իրավունքները, հարգել իրաքյան պետությունը եւ նրա կառավարության որոշումները ու օգնել նրան զսպել եւ հաղթահարել այս լուրջ ճգնաժամը, որը նրան, տարածաշրջանին եւ աշխարհին սպառնում է կործանարար, համընդգրկուն պատերազմով»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իրաքին նախազգուշացրել էին պատրաստվող հարձակումների մասին, նախազգուշական միջոցառումներ էին ձեռնարկվել: Հիմա Իրաքի կառավարությունը ստույգ տեղեկություններ չունի իրենց կողմից կամ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից կորուստների մասին:

Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հասցված վնասի գնահատումը շարունակվում է, եւ խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ։

դիտվել է 7145 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից