Երևան
24 / Փետրվար / 2020

Ոբերգական դեպք Կոտայքում. մայրը 4.5 ամսական տղային կերակրելիս նկատել է, որ նա չի շնչում


Կոտայքի մարզում, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Նոր -Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր - Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական Արսեն Ա-ն էր, ում մայրը ցանկացել է կերակրել և նկատել է,որ երեխան չի շնչում։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 10162 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից