Երևան
22 / Փետրվար / 2020

Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգեւատրվել

«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգեւավճարներ են ստացել: Սակայն «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագեւավճարներ ստացել, եւ դա նաեւ դժգոհության առիթ է հանդիսացել:

Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, մասնավորապես՝ ցածր կոչումով պաշտոնյաները պարգեւավճար չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգեւատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգեւավճարներ լինելու են նաեւ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը:

«Պարգեւավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», - նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգեւավճար ստացել եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբեւէ ինձ չեմ պագեւատրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5184 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից