Երևան
26 / Փետրվար / 2020

Ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով, որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա ազնվություն

«Ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով, որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա ազնվություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ 

«Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար:

Եվ ուրեմն գրառումս եղել է մեկնաբանության տեսքով՝ Աշոտ Սարգսյանի գրառման տակ, որտեղ Սոֆյա Հովսեփյանը հիշատակում է ինձ և մեղադրում Մարալիկի ԱԿ-ում ստեղծված իրավիճակում՝ քրեորեն պատժելի արարքի համար, որն իբր թե կատարել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Ես ներկայացրել եմ այն բոլոր փաստարկները, որոնք վերաբերել են Հովսեփյանի մեղադրանքներին, իսկ դրանք ապացուցման ենթակա են։ Մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. իմ կատարած մեկնաբանության բուն էությանը շատ քչերը փորձեցին ծանոթանալ, իսկ տիկին Հովսեփյանը բնականաբար բուն էության հետ կապված ասելիք չունենալով՝ ամեն ինչ տարավ բարոյականության հարթություն, որի արդյունքում էլ ձևավորվեց միակողմանի վերլուծություն։

Իսկ թե ինչ հարթության մեջ է գտնվում նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելը կարող եք վերլուծել ինքներդ: Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման։ Իսկ երկրորդ խորհրդիս մասով եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով, որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն, որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար:

դիտվել է 10472 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից