Երևան
28 / Փետրվար / 2020

Ներսիկ Նազարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին. Նա հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց շարունակում է մնալ վկա

«Փաստինֆո»- ի տեղեկություններով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մի քանի անգամ հարցաքննվել է։ Ընդ որում՝ դեռեւս 2019 թվականի փետրվարի 6-ին Ներսիկ Նազարյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց անցած մեկ տարվա ընթացքում դատավարական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել եւ նրան մեղադրանք չի առաջադրվել։

Փոխարենը՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա ցուցմունքները օգտագործվել են այլ անձանց մեղադրանքներ առաջադրվելու համար։ Ի դեպ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը չի հերքել, որ համագործակցում է ՀՔԾ-ի հետ ու բավական դրական գնահատել քննության ընթացքը։

Նշենք, որ հենց Ներսիկ Նազարյանն է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել Երեւանի ոստիկանապետ. Նա պաշտոնանկ է արվել 2013 թվականին։

-Պարոն Նազարյան, Դուք կարգավիճակ ունե՞ք «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում։

-Ոչ

-Ձեզ մեղադրանք առաջադրված չէ՞։

-Ոչ, քննությանը մասնակցել եմ, գնացել եմ, ամեն ինչ, բայց դեռ պարզ չէ եւ էդ հարցով մեզ արգելված է որեւէ մի բան պատասխանելու։

-2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննության ընթացքում ինչ-ինչ կեղծիքներ եղել են, կամ քրեական գործով փամփուշտներ փոխելու մասին տեղյա՞կ եք։

-Չէ, չէ։ Միայն քննությանը մասնակցել եմ եւ նման կեղծիքների, բաների երբեք մասնակցություն չեմ ունեցել, իրենք էլ տեղյակ են եւ քննության ընթացքում ինչ որ կա, հայտնել եմ, արդեն իրենք պետք է որոշեն, իմ մասնակցությամբ որեւէ...ես տենց բաների մեջ չկամ։

-Իսկ պնդո՞ւմ եք, որ որեւէ ապացույց չի կեղծվել։

-Չէ, ես նման բան չեմ կարող ասել, ովքեր որ կեղծել են, քննության մեջ են, դրա համար պատասխան են տալու միանշանակ։ Ո՞նց կարող եմ ասել։

-Այսինքն, կարծում եք, որ հնարավոր է, կեղծիքներ եղե՞լ են։

-Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ կարող ասել, քննություն է ընթանում, հիմա որեւէ ավելորդ բան ասեմ, դա շատ սխալ կլինի, քննությունը ամեն ինչ պարզում է, նորմալ քննություն է գնում, ամեն ինչ ջրի երես դուրս կգա եւ ովքեր կատարել են կեղծիքներ, կպատժվեն, ովքեր չեն կատարել, կարդարացվեն, քննությունը, ամեն ինչ նորմալ ընթանում է։

Հրապարակումն ամողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր pastinfo.am կայքում։

դիտվել է 7355 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից