Երևան
24 / Փետրվար / 2020

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է իր ապագա աղջիկ երեխային. Mitsubishi-ի վարորդը, ով նախկին ոստիկանապետի աներձագն է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Բաղդասարյանը, Գ. Գալստյանը, վերջինիս ուղևոր Երևանի բնակիչներ, 1-ամյա Արեն Նազարյանը, 35-ամյա Թագուհի Թադևոսյանը և ժամեր անց՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, 22-ամյա Գոռ Սաքունցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդ Գ. Գալստյանը եղել է սթափ, իսկ Մ. Բաղդասարյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ, այնուհետև բախվել Opel-ին, իսկ հետո հայտնվել դաշտում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի խմած վարորդը Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է ու երևի մտածել է, որ ինքը անպատժելի է, կարող է խմած ավտոմեքենան վարել՝ վտանգելով մյուս վարորդների կյանքը և այս վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Թ. Թադևոսյանը, ով հղի է, կորցրել է իր ապագա աղջիկ երեխային:

Առավել մանրմասն shamshyan.com կայքում։

դիտվել է 34862 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից