Երևան
24 / Փետրվար / 2020

Սամվել Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որեւէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ

Սամվել Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից եւ ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական եւ պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի եւ ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող եւ ոչ մի քաղաքական ուժի հետ:

Ընդ որում, Ս. Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որեւէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստակամ է քննարկելու ստացվող առաջարկները` խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցությանն անվերապահ աջակցելու, հետեւապես` Արցախի զարգացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության ծրագրային դրույթների իրականացման պայմանով:

Նշենք նաեւ, որ Ս. Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից եւ ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները ապօրինի կերպով նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Այս գործողություններն անօրեն ճանաչելու հայցով Ս. Բաբայանը դիմել է դատարան: Սույն գործով նախնական դատական նիստի հերթական օր է նշանակվել ս.թ. հունվարի 23-ը:

դիտվել է 1381 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից