Երևան
27 / Հունվար / 2020

Հայտարարված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվել են. քաղավիացիան մանրամասներ է ներկայացնում

 

Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: ​


Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին: ​ ​

Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

դիտվել է 2527 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից