Երևան
27 / Հունվար / 2020

Երեւանում հիվանդը երկաթե խողովակով հարվածել է շտապօգնության սանիտարի գլխին

Սունդուկյան փողոց, շենք 1: Նախօրեին  Երեւանի «Շտապօգնություն»-ում այս հասցեից ստացված կանչն անսպասելի ընթացք է ունեցել:

 

Նշված հասցեի բնակարան հասնելուց անմիջապես հետո, ժամը 18:00-ի սահմաններում, բռնություն է կիրառվել «Կենտրոն» ենթակայանի խմբի մասնագետներից մեկի՝ սանիտար, 58-ամյա Կ. Ա.-ի նկատմամբ: «Նշված հասցե է մեկնել մեր շտապօգնության հոգեբուժական բրիգադը: Հենց դուռը բացվել է, ներսից հիվանդ քաղաքացին երկաթե ոչ թե ձողով, այլ ինչ-որ խողովակով հարվածել է մեր սանիտարի գլխին: Դեպքից անմիջապես հետո մեր սանիտարը հետազոտվել է, գլխին կար է դրվել, եւ փառք Աստծո, ներքին որեւէ խնդիրներ, հեմատոմա կամ արյան զեղում չի հայտնաբերվել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասել է Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Սանիտարին հարվածող քաղաքացի 34-ամյա Հ.Խ-ն, բնակարանում մենակ է եղել, թե՝ ոչ, «Շտապօգնության» տնօրենը չգիտեր: «Չեմ կարող ասել մենակ է եղել, թե ինչ-որ մեկի հետ, բայց ինքն է դուռը բացել, հետո դուրս վազել եւ խփել»: Սանիտարին հիվանդանոց տեղափոխելուց հետո, այդ քաղաքացուն ոստիկանությունը տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքով նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 1541 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից