Երևան
27 / Հունվար / 2020

Շմոլ գազից 7 հոգի թունավորվել է , 5-ը՝ երեխաներ

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը` ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ-ն և 1983թ. ծնված Ա. Ա-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա-ն, 2010թ. ծնված Ա. Ա-ն, 2007թ. ծնված Ա. Ա-ն, 2017թ. ծնված Ա. Ա-ն և 2010թ. ծնված Ս. Մ-ն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը` ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում` իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

դիտվել է 4263 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից