Երևան
26 / Փետրվար / 2020

Պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Փաշինյանի ջանքերը զավեշտալի դրսևորումներ են ստացել, առաջին հարցաքննված ղեկավարը եղել է ոչ թե նա, այլ Ռոբերտ Քոչարյանը․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿ-ում հարցաքննության կանչվելու մասին գրառմանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից ու նշել, թե ինքը ՀՀ պատմության առաջին ղեկավարն է, որը կանչվել է հարցաքննության։

Արման Սաղաթելյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:


Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:

 

դիտվել է 13311 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից