Երևան
24 / Փետրվար / 2020

Երևանում «Չիզի» սրճարանի տնօրենը Mercedes-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. վիրավորների մեջ են ժամկետային զինծառայող ու փոխտնօրեն

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 19։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 QT 100 համարանիշի ավտոմեքենաները։ Mercedes-ն էլ բախվել է Կիևյան կամրջի նոտ տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 19-ամյա Էդգար Նազարեթյանը, 27-ամյա Նորիկ Մեյրոյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Մելտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Նազարեթյանը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն աշխատում է «Չիզի» սրճարանի տնօրեն, վիրավորներից Ա. Մելտոնյանն աշխատում է «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի փոխտնօրեն, իսկ Է. Նազարեթյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ինչ-որ ավտոմեքենա նշված վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

դիտվել է 7000 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից