Երևան
28 / Փետրվար / 2020

Ռուսաստանի կառավարությունը պաշտոնաթող Է լինում

Ռուսաստանի կառավարությունը պաշտոնաթող Է լինում Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

«Իմ կողմից ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-հավելել Է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում Է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:

դիտվել է 10023 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից