Երևան
28 / Փետրվար / 2020

Աշխատունակների նկատմամբ վերաբերմունքն այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք՝ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ սոցիալական համակարգին և նշեց.

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգգռված լինեն՝ չաշխատել», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկվող համակարգը բարդ է, նախնական է, դեռ պետք է քննարկվի և այն ընտանիքները ուշադրության պետք է արժանանան, որտեղ երեխաներ կան, ընտանիքների կրթական կարիքները կարևորվեն:

 

դիտվել է 2611 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից