Երևան
21 / Փետրվար / 2020

Արսեն Թորոսյանը՝ ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործին՝ նշեց, որ իր գլխավորած գերատեսչությունը լիազորությունների շրջանակներում կանոնակարգում է ծննդօգնության ծառայությունների մատուցումը։

«Իհարկե, դրա մեջ նաև ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները։ Նաև հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դին։ Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե ամեն ինչ պարզ լինի, թե ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ և թե նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ գործի շրջանակում կան դրվագներ, որ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին։

«Մենք նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնենք»,- նշեց նա։

Խոսելով երեխաների ապօրինի որդեգրումների հետ կապված կազմակերպված բուրգի առկայության մասին՝ նախարարն ասաց, որ դրա շուրջ շատ է խոսվել, բազմաթիվ մարդիկ են ներգրավված եղել ըստ քրեական գործի նյութերի, և պետք է սպասել քննչական մարմինների գործողություններին:

դիտվել է 5193 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից