Երևան
21 / Փետրվար / 2020

Ո՞վ է Միխայիլ Միշուստինը

Ո՞վ է Միխայիլ Միշուստինը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արման Աբովյանը։

Իհարկե, այսօր Wikipedia կայքը ցնցվեց որոնումների քանակից, թե ով է ՌԴ նորանշանակ վարչապետը (իսկ որ Միշուստինը հաստատ կզբաղեցնի այդ պաշտոնը և Դուման կքվեարկի իր օգտին, ակնհայտ է) :Ես զերծ կմնամ Միշուստինի կենսագրականը կրկնելուց և առավել ևս չեմ վերլուծի իր կիսով հայ լինելը (ըստ ռուսական մամուլում պտտվող լուրերի): Մեզ համար ավելի կարևոր է իր քաղաքական կերպարը, որի մասին, ցավոք, շատ տեղեկություն չկա։ Համենայն դեպս իրեն որակավորում են որպես

1-Տեխնոկրատ։
2-Կրեատիվ մտածելակերպի մարդ։
3-Ժամանակակից լինելուց չվախեցող։
4-Հմուտ բանակցող։
5-Տնտեսությունից հասկացող։
Մի խոսքով` նոր ֆորմացիայի չինովնիկ։
Տեսնենք, համենայն դեպս հետաքրքիր կլինի հետևել իր գործունեությանը «հայկական» ուղղությամբ։
ՀԳ

Ժողովուրդ ջան, պետք չի հուզվել, որ Միխայիլ Միշուստինը կարող է ծագումով կիսով չափ հայ լինի, անհարմար է ի վերջո, համոզված եմ, որ մեր կողմի հանդեպ դա ոչ մի դեր չի խաղա իր գործունեության ընթացքում:

դիտվել է 44808 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից