Երևան
24 / Փետրվար / 2020

«Սա է ձեր «Նոր Հայաստանը», պարոնայք: Ժողովրդից դեռ չեք վախենում, Աստծուց վախեցեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցների հաղորդմամբ այսօր հայտնի դարձավ, որ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները կաթվածահար են կառավարության պատճառով:

Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը:


Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաճվել և հարկերից ազատվել ՍՈՐՈՍ-ի հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր՝ շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:


Реклама 14

Ես չեմ անդրադառնում հարցի զբոսաշրջային կամ մշակութային կողմին: Քննարկման առարկա է միայն խնդրի բարոյական կողմը:

Անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը:

4-րդ դարում կառուցված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մայր տաճարը վերանորոգվել է պարսիկների օրոք, Ռուսական կայսրության ժամանակ և Խորհրդային Միության տարիներին:

Եվ այա այսօր, Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա կառավարությունը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից:


Սա է ձեր «Նոր Հայաստանը», պարոնայք:

Ժողովրդից դեռ չեք վախենում, Աստծուց վախեցեք»:

դիտվել է 19638 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից