Երևան
21 / Փետրվար / 2020

Կոտայքի մարզում ժամկետային զինծառայողը ճանապարհը ձնից չմաքրելու պատճառով Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Դ. Աևզումանյանը, նրա ուղևորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մխիթարյանը և Վանիկ Մխիթարյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

դիտվել է 6344 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից