Երևան
19 / Փետրվար / 2020

Ալեն Սիմոնյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Տեղի ունեցածի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Լուրն ապշահար արեց ինձ և իմ գործընկերներին: Այս պահին տեղեկություններս այնքան են, ինչքան գրված է մամուլում: Ուզում եմ ցավակցությունս հայտնել բարեկամներին, հարազատներին: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք գործի մանրամասները»:

Հարցին, թե Կուտոյանի մահվան դեպքը որքանով կարող է կապ ունենալ նրա զբաղեցրած նախկին պաշտոնի հետ, Սիմոնյանը պատասխանեց.

«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, նա առաջին հերթին մարդ է: Չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է ԱԱԾ տնօրեն եղել, և այնպիսի բեռ է իր ուսերին կրել, որի համար նման բան կաներ ինքնասպանություն, թե սպանություն, ես իրոք չեմ կարող մեկնաբանել հիմա»:

Լրագրողի պնդմանը, թե սա ահազանգ է իշխանությանը, Սիմոնյանն արձագանքեց այսպես.

«Գուցե նախկինի արձագանքն է, որ երբեմն էսպիսի տեսքով է հասնում մեր ականջին: Ցավալի արձագանք է, կարծում եմ՝ հետևություններ պիտի անենք»:



 

դիտվել է 19028 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից