Երևան
22 / Փետրվար / 2020

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Հենց օդանավակայանում՝ Երեւան ժամանելուն պես, նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները եւ տարել իրենց հետ։ Մեր տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել եւ ստորագրությամբ ազատ արձակվել։

Մեր աղբյուրը նշում է, որ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն գործը նոր չի հարուցվել եւ առնչություն չունի նրա հոր գործի հետ։ Իսկ գործը գաղտնի են պահել, որ Գուրգեն Խաչատրյանը վերադառնա Հայաստան։ Մենք կապվեցինք Գուրգեն Խաչատրյանի հետ։ Նա բոլորովին չզարմացավ մեր հարցից, սակայն հերքեց՝ ասելով, թե իր նկատմամբ հարուցված ոչ մի գործ չկա։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին․ «Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չենք հրապարակում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19434 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից