Երևան
22 / Փետրվար / 2020

Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել

Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։

Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց և ուղարկվեց տարածքային քննչական բաժին։

Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։

Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերեցին Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։

Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 10286 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից