Երևան
25 / Փետրվար / 2020

Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան

Hraparak.am—ը գրում է. Վերջին անգամ տեսախցիկների առջև, ինչքան հիշում եմ, Գեորգի Կուտոյանը եղել էր 2018 թվականի մայիսի 11-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Վարչապետը շնորհակալություն էր հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: Դրանից հետո ոչ մի տեղեկություն նրա մասին մամուլում չի եղել։ Ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղվել։, որտե՞ղ է եղել։

Երբ Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, Գորիկ Հակոբյանից հետո, նրա խոսքերն եմ հիշում։ Նա ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Պարո՛ն Նախագահ,- ասաց Սերժ Սարգսյանին,- համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»:

Սա ի՞նչ է նշանակում․ որ ազգային անվտանգության ղեկավարների մեջ նախկին ու ներկա չկա, այն շարունակական գործընթաց է, որովհետև խոսքը պետական անվտանգության մասին է։ Ինչպես Կուտոյանն էր ասում՝ «․․․պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»։ Բայց ստացվում է, որ Կուտոյանը, որի աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո երբևէ չի հիշվել, կարիքը չի եղել։ Եվ այսօր տեղեկանում ենք, որ սեփական բնակարանում հայտնաբերվել է նրա դին՝ հրազենային վիրավորումով։

Սա պետական անվտանգության լուրջ խնդիր է, որը, հազար ներողություն, խախուտ վիճակում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այսօր կռիվ- կռիվ խաղալ և քաղաքական շահարկումներ անելը նույնպես պետական, ազգային անվտանգության խնդիր է։ Առավել ևս, երբ նման «սև ու սպիտակ» հայտարարություններով հանդես է գալիս հանրային խորհրդի նախագահը, չշարունակեմ անունները։ Պետք է դրսևորել պետականամետ մտածողություն։ Հանրության նուրբ զգայարանների վրա խաղալու վերջը տալ ու անցնել պետական անվտանգության սահմանները պարսպապատելու լուրջ գործին։ Այդ գործում շատ կարող է օգնել Գեորգի Կուտոյանի մոտեցումը։ ԱԱԾ-ն շարունակական կառույց է, պետք է եղածի վրա շարունակել, կառուցել, զարգացնել․․․ Եղածը չզրոյացնել, չնսեմացնել, կարողանալ բարեկամաբար բաժանվել, ի վերջո պետության անվտանգությունը դրա մեջ է։

Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան։

դիտվել է 90664 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից