Երևան
25 / Փետրվար / 2020

Վանաձորում 14 վարորդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. ինչ է ֆիքսել տեսախցիկը (տեսանյութ)

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը, ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակիչների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել «ՎԱԶ 2121» մեքենայի 22-ամյա վարորդը և տվել բացատրություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, նույն կերպ հասարակական կարգը խախտել է նաև 13 այլ վարորդ՝ իրենց մեքենաներով։

Բոլոր վարորդների ինքնությունները պարզվել է։ Որոշները հայտնաբերվել են և բացատրություններ տվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

դիտվել է 14866 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից