Երևան
22 / Փետրվար / 2020

Մամուլի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին:

Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու:

Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

ԱԻՆ

դիտվել է 2726 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից