Երևան
25 / Փետրվար / 2020

Ինչու՞ է լռում վարչապետը

Hraparak.am-ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ իր տանը հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կուտոյանի դին առաջինը հայտնաբերել են նրա կինն ու հայրը։ Կուտոյանների ընտանիքին Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Իր ցավակցական խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա​ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի​ անժամանակ​ մահվան մասին:

​Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը», - ասված է նախագահի ցավակցական ուղերձում:

Կուտոյանների ընտանիքին ցավակցեցին նաև քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ, Կոտոյանի մահվանը անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ է, վարչապետի կողմից որևէ ցավակցական խոսք՝ ուղղված Կուտոյանների դեռևս հրապարակված չէ՝ չնայած որ արեն գրեթե մեկ օր է անցել, ինչ հայտնի դարձավ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքը։ Չկա գրառում նաև վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Վարչապետի վերջին գրառումը վերաբերում է երեկ ձնագնդիկով լրագրողներին հարվածելուն։

 

դիտվել է 38802 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից