Երևան
27 / Փետրվար / 2020

Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կուտոյանը վերջերս էր վերադարձել Անգլիայից, որտեղ ապրում է քույրը։ Նա հոր հետ բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում, այլ ոչ թե Պարույր Սևակի բնակարանում, որտեղ հայտաբերվել էր նրա դին։ ԱԱԾ նախկին տնօրենը ալկոհոլ չէր օգտագործում, ուստի կոնյակի շշի առկայությունը առնվազն տարօրինակ է։ Մեզ հետ զրույցում Կուտոյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի հետ հանդիպել է նոր տարուն, վերջինս լավ տրամադրություն է ունեցել, բազմաթիվ պլաններ, և մտերիմները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է նա գնացել այդ բնակարան, որտեղ չէր ապրում։

Նշենք նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ և 30-ից ավել գնդակ և պարկուճ, ինչը խոսում է այն մասին, որ հավանական է՝ ատրճանակը 2 անգամ լիցքավորվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայրում հայտնաբերված ատրճանակը օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն էր։ Ստացել էր Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարից։ «Glock» տեսակի ատրճանակը համարվում է աշխարհի լավագույն զենքերից մեկը, քանի որ կրակոցի ձայնը շատ ցածր է: Թերևս դա է պատճառը, որ հարևանները կրակոցի ձայնը չեն լսել:

 

դիտվել է 82309 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից