Երևան
20 / Փետրվար / 2020

Էսօր խլելը ո՞նց ա, կարո՞ղ ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի. Ծառուկյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերին:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրենց ընտրազանգվածը կխլի Վանեցյանը, նա պատասխանեց. 

«Էսօր խլելը ո՞նց ա։ Կարողա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի։ Հանրությունն է, ժողովուրդն է, ով կցանկանա... իրենք ընտրություն կանեն, ըստ այդմ էլ պարզ կլինի», - ասաց ԲՀԿ առաջնորդը։

Իսկ հնարավո՞ր է, որ իրենց միջև համագործակցություն ձևավորվի, հետաքրրքվեցին լրագրողները։

«Այդպիսի խոսակցություն չի եղել։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել։ Այդ մասին ինքն էլ է հայտարարել», - նշեց Գագիկ Ծառուկյանը։

դիտվել է 17855 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից