Երևան
19 / Փետրվար / 2020

Առաջին փուլում նախատեսվում է կրճատել 600 աշխատակից. «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«2019 թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինանսական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հետևաբար, այդ մասով Հայաստանի Հանրապետության համար որևէ պարտավորություն չի առաջացել»,- նշված է հարցման պատասխանում:

Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի թանկացումը փոխհատուցվել է 2019 թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման ու այլ ծախսերի կրճատման հաշվին: Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ գազասպառողների կողմից բնական գազի սպառման աճը:

Հարցին, թե 2019 թ. ընթացքում ընկերությունում քանի՞ աշխատակից է կրճատվել, «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են. «2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացվեց 15 դոլարով՝ 1000 խմ համար դառնալով 165 դոլար, բայց բնակիչների համար այն չթանկացավ: Փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կային, որ սահմանին բարձրանալուց և բնակիչների համար գազի սակագինը անփոփոխ մնալուց հետո 2019 թ. ընթացքում կուտակվել է մոտ 30 մլն դոլարի պարտք:

դիտվել է 6067 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից