Երևան
19 / Փետրվար / 2020

Ինչ նամակ է ուղարկել Գեորգի Կուտոյանը կնոջը և ինչ ձայներ են լսել հարևանները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից անցել է 4 օր, և շատ հարցեր դեռևս չունեն իրենց պատասխանները: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի՝ իրեն պատկանող բնակարան, և հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին՝ քունքի վնասվածքով:

Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել ալկոհոլի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել ալկոհոլի օգտագործմամբ հանգստացնել նյարդերը:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գևորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել և բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է: Բանն այն է, որ շաբաթներ առաջ Կուտոյանն էլի գինովցած իրեն պատկանող զենքով կրակել է պատերին: Իսկ հարևանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 108403 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից