Երևան
19 / Փետրվար / 2020

Էդուարդ Աղաջանյանը վերազինել է իր ակումբը. միայն ձայնային «սաունդը» արժե 50 հազար դոլար

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երեւանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե եւ բերվել է Մեծ Բրիտանիայից:


«Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:

Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8949 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից