Երևան
19 / Փետրվար / 2020

Ինչու է Ալեն Սիմոնյանը մտահոգվում ՀՀԿ-ի համար

ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ «որոշ մարդիկ ունեն վարժեցրած շնիկներ», որոնք վճարովի համերգներ են կազմակերպում Ֆեյսբուքում կամ կայքերում։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում Ալեն Սիմոնյանը կիսվել էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսանյութով, երբ վերջինս ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանն էր և լրագրողներին կոչ էր անում իրեն հանգիստ թողնել: Տեսանյութի մեկնաբանություններում Ալեն Սիմոնյանը օգտատերերից մեկին կոչ էր արել «շան տեղ» չդնել:


Լրագրողների հետ զրույցում նա ևս մեկ անգամ նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ «ինձ հանգիստ թողեք» արտահայտությունն իր մոտ զարմանք է առաջացնում։

«Ինքը վաղուց մեզ պետք է հանգիստ թողած լիներ, բայց չի թողնում, ինձ համար տարակուսելի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը լրագրողին ասում՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը գնացել էր հուղարկավորության, Սիմոնյանը նշեց․ «Ինչի՞ էր ասում, որ սրա հետ կապված՝ հետո կխոսի, ինչո՞ւ են նրանք հուղարկավորության առիթն օգտագործում ու քննադատում ՀՀ իշխանություններին, իսկ հետո ասում, թե իրենք չեն քաղաքականացնելու»։

Հարցին՝ ինչո՞վ Սերժ Սարգսյանը հանգիստ չի թողնում իշխանություններին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինքը հանգիստ չի թողնում նույնիսկ իր կուսակիցներին՝ չհեռանալով ՀՀԿ նախագահի պաշտոնից, քաղաքական սին հայտարարություններ է անում, և այլն»։


168.am-ի հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ նախագահի պաշտոնից, ապա իր կուսակցությանը վերածնվելու շանս կտա։ Սերժ Սարգսյանը չի գնում այդ քայլին, քանի որ կարծում է, թե կխուսափի պատասխանատվությունից ու իր նկատմամբ իրավական գործընթացներին քաղաքական ենթատեքստ կտա»։

դիտվել է 8361 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից