Երևան
21 / Փետրվար / 2020

Ավելի քան 200 գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների


ArmDaily.am-ի տեղեկություններով հանրապետության ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով դիմել մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՀՀ ՄԻՊ-ին:

Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշները և բարելավվել ծնելիության ցուցանիշները: Վստահ են, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անելու պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը և անմիջամտելիությունը:


Հիշեցնենք, որ ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հինգ հոգու, այդ թվում «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ամենածանր հոդվածներով՝ ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ։ Նաև առևտրային կաշառքի մեղադրանք է առաջադրվել։

դիտվել է 40187 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից