Երևան
21 / Փետրվար / 2020

ԱԱԾ-ի պետի մահվան հանգամանքների ու սպանդանոցների հետ կապված հարցերին կանդրադառնամ ԱԺ-ում. Փաշինյան


Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով զրույց է ունեցել քաղաքացու հետ՝ հիմնականում խոսելով ամանորյա պետական ծախսերի մասին։ 

Վերջում վարչապետն ասել է, որ մնացած ՝ այդ թվում ԱԱԾ-ի նախկին պետի մահվան հանգամանքների ու սպանդանոցների հետ կապված հարցերին մանրամասն կանդրադառնա ԱԺ-ում՝ հույս հայտնելով որ այդ մասին իրեն հարցեր կուղղեն պատգամավորները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: «Ի՞նչ եզրակացության կարող է սա բերել. Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով, կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում դրանից մոտավորապես 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում:

Ամենամեղմ հաշվարկներով այս 9 մլրդ 307 մլն դրամ հավելյար արդյունքում գեներացվել է մոտավորապես 325 մլն դրամի հարկ… Այլ կերպ ասած՝ զրո լումայի կորուստ ունենալով, ՀՀ-ում ապահովեցինք 9 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

դիտվել է 8272 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից