Երևան
27 / Փետրվար / 2020

Կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին. հայտնաբերվել է պարկուճ

 

Երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց են արձակել։

ArmLur.am-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հայտնի դարձավ, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հենց ինքը՝ դատավորը: Զենքի պարկուճը դատավորն է հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ երեկոյան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատել է, որ իր աշխատասենյակի ապակին վնասվածված է:

Նա նաև նկատել է, որ աշխատասենյակի ապակու արտաքին առաջին շերտը վնասված է, իսկ ապակու տակ էլ ընկած է պարկուճը: Ինչով կարող է պայմանավորված լինել այս հանգամանքը, դեռևս հայտնի չէ: Իրավապահները դատարանում հսկողություն իրականացնողներից հետաքրքրվել են,թե արդյոք կարկոցի ձայն լսել են թե ոչ, նրանք հայտնել են, որ որևէ ձայն չեն լսել: Իսկ թե ով է կրակել և ինչու, այս պահին հետաքննություն է իրականվում:

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սասնա ծռերի գործը քննող դատավորն է: նա նախյկին պաշտոնատար անձանցորևէ գործ չի քննում:

դիտվել է 6090 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից