Երևան
28 / Փետրվար / 2020

«Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան


Իհարկե, շատ ցավալի դեպք է, եւ եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեում քրգործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին:

«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ քննվում է՝ ինքնասպանության հասցնելն է եւ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի: Ես երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը մինչեւ վերջին դետալը բացահայտի»,-ասաց Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ. «Վարչապետին ենթակա ԱԱԾ-ի պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար եւ ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղարը որպես կառավարության եւ վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը:

Ինչու այդ նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել: Նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել: Ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, եւ մենք պատշաճ, ինչ պետք է արվեր, արվել է եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,-ընդգծեց Փաշինյանը:

դիտվել է 3366 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից