Երևան
28 / Փետրվար / 2020

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը վերաբերում է ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը տապալելուն:

Այս առնչությամբ,Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգարժան վարչապետին հիշեցնեմ, որ ավագանին կամ քաղաքապետարանի որեւէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չի որոշում ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ։


Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (88-րդ հոդվածի 4-րդ մաս, Ազգային ժողովի կանոնակարգի 1-ին հոդվածի 4-րդ մաս):

Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։

Այստեղ հատկապես կարեւոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն թե ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարիմնն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաեւ պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որեւէ գործ (ինչը եւս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն, կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետեւում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։

Քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը խոչընդոտելն ունի բացառապես քաղաքական նպատակ, եւ այդ նպատակը մեկն է՝ զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից եւ կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, դրա համարժեք գնահատականից։

Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները՝ հղում տալով ինչ-որ անհասկանալի իրավաբանների անիմաստ տեսությունների:

Գործադիրը գնում է ընդդիմության հնարավությունների սահմանափակման ճանապարհով, քանի որ չի ցանկանում կայացնել օրենսդրին հաշվետու լինելու ինստիտուտը։

Մենք դրա միջով անցել ենք միասին, պարոն վարչապետ։ Իզուր վատ ավանդույթները մի շարունակեք։

դիտվել է 15174 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից