Երևան
21 / Փետրվար / 2020

Մխիթար Հայրապետյանի գլխավորած հանձնաժողովը փակ նիստ է հրավիրելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել:


Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի:

Հիշեցնենք, որ այս օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին: Ու հայրենի իշխանությունները ցանկանում են փակ նիստում քննարկել իրենց անելիքները:

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին, երբ Սիրիայում կրկին իրավիճակը սրվել էր, Հայաստան ժամանեցին մոտ 2800 սիրիահայ, որի մասին բազմիցս հայտարարել էր ՀՀ սփյուռքի նախկին հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 577 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից