Երևան
25 / Փետրվար / 2020

Հայաստանի պարտքը ավելացել է ևս 402 մլն դոլարով


Կառավարությունն ամփոփել է Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները։ Ըստ այդմ, անցած տարի այն ավելացել է ևս 402 մլն դոլարով։

Պաշտոնական տվյալներով, պետական պարտքը հասել է 7 մլրդ 324 մլն դոլարի։

Պարտքը ավելացել է գերազանցապես կառավարության պարտավորությունների գծով։ Դա պարտքի այն բաղադրիչն է, որը նստած է պետական բյուջեի վրա։

Մեկ տարվա ընթացքում կառավարության պարտավորությունները համալրվել են ավելի քան 462 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի հաշվին։

Արտաքին պարտավորություններն անցած տարի ավելացել են 314 միլիոնով՝ հասնելով 5,3 մլրդ դոլարի։ Ներքին պարտքը աճել է 148 մլն դոլարով։
Կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 6 մլրդ 835 մլն դոլար։

Փոխարենը՝ Կենտրոնական բանկի պարտավորություններն անցած տարի բավականաչափ կրճատվել են։ Հիմա դրանք այլևս ցածր են նույնիսկ 500 մլն դոլարից։
2019թ. ընթացքում ԿԲ պարտքը նվազել է 61 միլիոնով և կազմել 489 մլն դոլար։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 4512 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից