Երևան
22 / Փետրվար / 2020

Հորը հաջողվել է որդուց վերցնել զենքը. Ում է վերջին օրերին հանդիպել Կուտոյանը. Նոր մանրամասներ



ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հանգամանքները դեռեւս բացահայտված չեն: Զուգահեռ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ ինչպես, ինչու, ինչ, ինչ տրամադրություն է ունեցել կյանքի վերջին օրերին Կուտոյանը, ում հետ է շփվել, ի վերջո, ինչն է նրան դրդել ինքնասպանության:
Մեզ նոր տեղեկություններ են հասել Կուտոյանի՝ կենդանության վերջին օրերի մասին:

Մասնավորապես, որ նա եղել է բավական սթրեսային, ընկճված հոգեվիճակում: Հնարավորինս խուսափել է հանդիպումներից:


Բայցեւայնպես ընկերներից ոմանց հետ հանդիպել է, ոմանք փորձել են նրան դուրս բերել այդ վիճակից, բայց Կուտոյանը, մեղմ ասած, լուրջ անտարբեր է մնացել բոլոր առաջարկներին: Հանդիպել է նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:


Կապ է հաստատել շատուշատ նախկինների հետ, որոնք հայտնվել են այսօրվա իշխանությունների թիրախում, Կուտոյանը ափսոսանքի զգացում է ունեցել: Որոշ հանդիպումների ժամանակ չի թաքցրել իր որոշ սխալներ` հատկապես կադրային քաղաքականության հարցում, առաջինը, որ Սերժ Սսարգսյանի մոտ բարեխոսել է ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար, ինչպես նաեւ բարձր պաշտոնի նշանակել ԱԱԾ բարձրաստիճան ներկայիս պաշտոնյաներից մեկին, ով այսօր Սերժ Սարգսյանի դեմ դոսիեներ է հավաքում:


Մեզ տեղեկություններ են հասել նաեւ, որ Կուտոյանի հայրիկին հաջողվել է որդուց վերցնել զենքը եւ մի քանի օր այն պահել, թե ինչ հանգամանքներում է Գեորգի Կուտոյանը նորից հետ վերցրել իր ատրճանակը, մեզ հայտնի չէ:

Աղբյուրը` Hayeli.am

դիտվել է 143622 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից