Երևան
22 / Փետրվար / 2020

Ինքնասպանությունը բեմականացված էր․ կնոջը սպանել էր (տեսանութ)

Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ննջարանում, որտեղ հայտնաբերվեց հակի թել և դանակ, որով ամուսինը իբրև կտրել էր թելը և փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։ Ինչո՞ւ իբրև։

Տավուշի ոստիկանները տեղում պարզեցին, որ ինքնասպանությունը բեմականացված էր։ Նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուն պես սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։

Դեպքից ժամեր անց՝ արդեն հունվարի լույս 23-ի գիշերը, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 46729 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից