Երևան
22 / Փետրվար / 2020

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ. կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ

Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:


Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:


Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:

ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Այլ մանրամանսեր կհաղորդվի մի փոքր ուշ:

 

դիտվել է 12940 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից