Երևան
19 / Փետրվար / 2020

Երևանը ունի նոր ոստիկանապետ. նա «Կոմիսար Կատանին» է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ թե Գ. Ղուկասյանը, թե Ա. Գասպարյանը ոստիկանության «հնաբնակներից են» և իրենց գործի գիտակ, իսկ Ա. Գասպարյանին իրավապահ համակարգում ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» անվամբ։

դիտվել է 93898 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից