Երևան
19 / Փետրվար / 2020

Հրայր Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում, դադարեցրեք այն կուլ տալու փորձերը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ևհայտարարել է, որ Սահմանադրական դատարանը խոշոր ոսկոր է մնացել իշխանության կոկորդում։

««Իրավական» պետության կառուցման ճանապարհին!

«Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։


Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանին նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող եւ իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա եւ\կամ վերջինիս բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։

Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, ով Սահմանադրական դատարանի իր գործընկերների հետ համատեղ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեցին մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների։

Հ. գ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»,-նշել է նա։

դիտվել է 15517 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից