Երևան
20 / Փետրվար / 2020

Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձնից

 

ՍԴ նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանում ՍԴ-ի և իր շուրջ գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն, իրոք, խորքային են․ «Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, շատ ակնհայտ և դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև միջազգային հանրություն տեղյակ է։ Այս պարագայում իմ խնդիրն ինձ համար երկրորդական է, ավելի կարևոր է իմ երկրի հեղինակությունը»,-ասաց Թովմասյանը։

«Երկու երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր իմ տանն է քննչական գործողություն կատարվել, իմ խնդրանքը եղել է այն, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է այս օրով չի ավարտվելու, ցավոք սրտի, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ոնց ասեց, ինչու ասեց՝ չի լինելու և ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները, որպեսզի թե′ հարցաքննությունները և թե′ այսօրվա իմ տան խուզարկությունը չձայնագրվի։

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ համակ ուշադրությամբ հետևում եք այս պրոցեսին, քանի որ այս ողջ պրոցեսի հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել։

դիտվել է 3119 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից