Երևան
25 / Փետրվար / 2020

Դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նպատակով․ նոր մանրամասներ

Դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով․ նոր մանրամասներ․


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել, որից մեկը ընկել է, ոտքն է կոտրվել, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք է ստացել:

Նշենք, որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում: Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա: Նկատենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը:

Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է, եւ արդեն 1,5 ամիս է, ինչ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է: Ըստ նախնական վարկածի՝ Արթուր Աբաջյանը կրակել էր Մելիքբեկյանին եւ, ամենայն հավանականությամբ, տեսնելով զինակից ընկերոջ վիճակը՝ ինքնասպան էր եղել: Փաստ է մեկ բան, որ այս դեպքից անցել է 1,5 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչն է եղել դեպքի պատճառը: Մինչ իրավապահները լռում են, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոնկրետ քայլեր չի անում նմանօրինակ դեպքերի պատճառները վեր հանելու եւ կանխարգելելու համար»:

Մանրաամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 15216 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից