Երևան
25 / Փետրվար / 2020

Վարորդը չպետք է տուգանելու «մատերիալ» լինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության 100 փաստ ներկայացնելիս անդրադարձավ նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններին եւ այսպես կոչված բալային համակարգին:

«Ես հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք է տուգանելու «մատերյալ» լինի։ Այդ հայտարարությունը կյանքի է կոչվել։ Մենք քաղաքացուն ասում ենք ՝ պրոբլեմ չունես՝ տուգանվի, էլի տուգանվի, ինչքան շատ տուգանվես՝ մեր օգուտն է։ Ասել ենք՝ եղբա՛յր, եթե մի քանի անգամ տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ ես ստեղծում, դրա համար քեզ զրկում ենք վարորդական իրավունքից», - իր խոսքն ամփոփեց վարչապետը։

2020թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը:։

Նրա խոսքով՝ նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

 

դիտվել է 10197 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից