Երևան
20 / Փետրվար / 2020

Իմ գրպանում միլիարդներ չկան՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի կոստյումի. Փաշինյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով խորհրդարանի վատ աշխատանքի եւ թիմից դժգոհության մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարելի՞ է համեմատել այսօրվա խորհրդարանին ու խորհրդարանական մեծամասնությանը՝ նախորդ խորհրդարանների մեծամասնության հետ, իհարկե՝ ոչ, դրա համար նույնիսկ եզրեր չկան»:

«Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ: Սակայն քաղաքական պրոցեսներ են, և, եթե արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջանա, ապա՝ կառաջանա: Սակայն այս պահին կանխավարկածն այն է, որ ամեն ինչ տանում է դեպքի հերթական ընտրություններ»,- նշեց նա:

Վարչապետը խոսեց սահմանադրական փոփոխությունների եւ «Սերժ Սարգսյանի կոստյում» հայտնի արտահայտության մասին, վարչապետը նշեց, թե այս պահին ապրում է հենց այն տանը, որտեղ ապրել է Սարգսյանը, սակայն վերանորոգել է տունը եւ սևը դարձրել սպիտակ:

 «Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից: Իմ գրպանում միլիարդներ չկան, որ ես կարող եմ օգտագործել ընտրակեղծիքների, մարդկանց վախեցնելու համար: Իմ գրպանում 20-25 լրատվամիջոց չկա: Սա է կոստյումի տարբերությունը», –ընդգծեց վարչապետը:

 

դիտվել է 6647 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից