Երևան
25 / Փետրվար / 2020

Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը

«Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ որ հավաք էր այնտեղ էլ ենք մենք շփվել։ Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում։ Ինչ վերաբերվում է բանակցություններին՝ շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ դուք բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում ինչի մասին եմ խոսում Իլհամ Ալիեւի հետ։ Դա նկարագրված է, ձեւակերպված է 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը, այս շրջանակի մասին ենք խոսում մենք հիմա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին, որեւէ թուղթ սեղանին չկա, որ քննարկեն եւ իրենք պետք է իրար հետ աշխատեն ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար։

«Այս շրջանը մենք պետք է շատ արդյունավետ օգտագործենք, այդ փուլին մոտենալու համար։ Հիմա արդյունավե՞տ ենք օգտագործել, ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել։ Ամենակարեւոր պատճառներից մեկն այն է, որ ցավոք սրտի ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իմ այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի՝ Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։

Սա այսօր, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք՝ կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է։ Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք գտնում ենք, որ պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը, կարգավորել այն հայեցակարգի ու սկզբունքների շրջանակում, ինչը ես ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթի շրջանակում։ Մենք պատրաստ ենք կառուցողական՝ նորմալ աշխատանքի, ինչքան էլ հասկանում ենք, որ դա բարդ աշխատանք է։

Բայց դա մեր պատասխանատվությունն է։ Ես կոնկրետ իմ գործընկերներին ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Արցախի Հանրապետության նախագահը եւ ՀՀ վարչապետը։

Սա անձնավորված պատասխանատվություն է եւ ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է։ Ու այդ պատասխանատվությունը կրելն ու պատվով այդ պատասխանատվությունից դուրս գալը չափազանց դժվար գործ է, իսկ ո՞վ է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ գործ լիներ»,- եզրափակեց վարչապետը։

 

դիտվել է 1901 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից