Երևան
25 / Փետրվար / 2020

Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կապանյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և հատկապես իր ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև հարաբերություններին...


Պարոն Փաշինյանը բացահայտեց, որ իբր թե 2018 թ-ի մայիսից սկսած պարոն Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, որը նա մերժել է... "Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ...",-խրոխտ հայտարարեց պարոն վարչապետը...


Ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ պարոն Փաշինյանի կարծիքով` "Աշխարհը չոփով է ծածկված " և Հայաստանի հասարակությունը բացարձակ անտեղյակ է, թե իր բնութագրմամբ նախորդ "կոռումպացված ռեժիմի " որքան ներկայացուցիչների հետ է նա մեծ հաճույքով համագործակցում և նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն ինչ գին են վճարում իրեն այդ ամենի համար...


Հետաքրքիր է, ի՞սկ պարոն Փաշինյանն ինչպես կբացատրի, օրինակ՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ նրա սերտ համագործակցությունը...Կարո՞ղ է պարոն վարչապետը մոռացել է, թե ինչեր էր նա ասում պարոն Դավթյանի հասցեին և ինչ մեղադրանքներ էր ներկայացնում նրան ԱԺ ամբիոնից ու իր ընտանեկան թերթի էջերից... Չլինի պարոն Փաշինյանը մտածում է, որ հասարակությունը մոռացել է, թե ինչպես էր պարոն Դավթյանը ԱԺ բերել իրեն պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու պահանջը... Ի՞նչ տեղի ունեցավ, որ նախորդ իշխանությունների շահերը սպասարկող Դավթյան Արթուրը հանկարծ դարձավ պարոն Փաշինյանի "սրտի" դատախազը... Պատասխանը բոլորին է հայտնի...


Հետաքրքիր է նաև, թե ինչպես կբացատրի պարոն Փաշինյանը նաև իր կառավարությունում Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունը՝ մի մարդու, ով հլու-հնազանդ ծառայել և շատ բարձր ու ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների ժամանակ...
Կարող եմ տասնյակներով շարունակել այն բարձրաստիճան գործիչների ցուցակը, որոնք մեծ հաճույքով ծառայել են և՛ նախորդներին, և՛ հիմա՝ ներկաներին...


Պարոն Փաշինյանի նյարդային անդրադարձը ՍԴ նախագահին ավելի շատ ինձ համոզեց նրանում, որ պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես "պաչել Փաշինյանի աջը" և հիմա ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքի հետ...

դիտվել է 15024 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից