Երևան
27 / Փետրվար / 2020

Որոշվեց. ավագանու անդամը մանդատը վայր կդնի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել այս հարցը քննարկելու համար:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ներսում ընթացող քննարկումներից: Մեր տեղեկություններով՝ բոլորն էլ դատապարտել են տեղի ունեցածը, բայց ոչ բոլորն են կողմ՝ նրան մանդատից զրկելուն:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:

դիտվել է 4000 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից